25/10/2012 09:17
Բեռլուսկոնին չի առաջադրվի վարչապետի պաշտոնում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի ղեկավարի «Ազատության ժողովուրդ» աջակենտրոն կուսակցությունը: Այս մասին գրում է BBC-ն:
«Ես կրկին չեմ առաջադրվի վարչապետի պաշտոնում, սակայն նախկինի պես երիտասարդների կողմից եմ, որոնք կկարողանան խաղալ և գոլ խփել»,-հայտարարել է նախկին վարչապետը, ով նաև «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: