25/10/2012 14:54
Մոսկվայում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի արձանը
Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատանը բացվել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի արձանը:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Իվանովը նշել է, որ արձանի հեղինակը ՌԴ ժողովրդական նկարիչ Անդրեյ Կովալչուկն է:
Արձանի բացմանը մասնակցել են հետախուզության ծառայության վետերաններ, մշակույթի գործիչներ, Վարդանյանի ընկերները և հարազատները:
Հիշեցնենք, որ Գևորգ Վարդանյանը մահացել է 88 տարեկան հասակում` այս տարվա հունվարի 10-ին: