25/10/2012 16:14
Տոկիոյի նահանգապետը լքել է պաշտոնը`կուսակցություն ստեղծելու համար
Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիխարան հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը`գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցություն ստեղծելու համար:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, մինչ այդ, 80-ամյա քաղաքական գործիչը Արևելա-չինական ծովում անմարդաբնակ կղզիների գնման իր որոշումով վրդովվեցրել էր Չինաստանին:
Իսիխարան հանդես է գալիս Ճապոնիայի սահմանադրության որոշակի հատվածների փոփոխության օգտին, որոնք սահմանափակում են երկրի զինված ուժերի գործունեությունը: