26/10/2012 14:29
Հայ-չինական համագործակցությունը կխորացվի
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում իր աշխատանքային այցն ավարտել է ՉԺՀ պետական խորհրդի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոբինի հետ հանդիպումներով: Այս մասին հայտնում են ԱԱԽ լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, զարգացման ուղիներն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ: