26/10/2012 16:43
«Pussy Riot» խումբը չի ստացել Սախարովի անվան մրցանակ
Հոկտեմբերի 26-ին Սախարովի անվան հեղինակավոր մրցանակը շնորհվել է երկու իրանցիների` կինոռեժիսոր, սցենարիստ Ջաֆար Պանախին և իրավաբան Նասրին Սուտուդեքսին: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Մրցանակը շնորհվում է Եվրախորհրդարանի կողմից` մարդու իրավունքների պաշտպանության գործում առանձնակի ներդրում ունենալու համար:
Աղբյուրի փոխանցմամբ` իրանցիները կկիսեն գլխավոր մրցանակը` 50 հազար եվրոն, որը շնորհվում է մրցանակակրին: Պանախին իր երկրում վեց տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ նրա ստեղծագործությունները երկրի իշխանությունները գործող կարգի դեմ քարոզչություն են որակել:
Իրանական դատարանը նրան արգելել է ֆիլմ նկարահանել առաջիկա 20 տարիների ընթացքում:
Սոթուդեքսը ձերբակալվել է 2010 թ.-ին և դատապարտվել 11 տարվա ազատազրկման` դատարանում ընդդիմադիրների շահերը պաշտպանելու համար:
Լրատվամիջոցի ընդգծմամբ` մրցանակի հավակնորդների շարքում է եղել նաև ռուսական «Pussy Riot» խումբը: