26/10/2012 10:56
Սիրիայում երեք օրով հրադադար է հայտարարվել
Սիրիայում երեք օրով հրադադար է հաստատվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, գրում է BBC-ն:
Հրադադար հայտարարել Կուրբան Բայրամ տոնի ընթացքում առաջարկել է ՄԱԿ-ի հանձնակատար Լախդար Բրահիմին:
Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, որ բանակը կրակոցներ չի արձակի, բայց իրավունք ունի պատասխանել ընդդիմության հարձակումներին:
ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալությունը հայտարարել է, որ մտադիր է առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկել ռազմական գործողությունենրի պատճառով դժվարամատչելի բնակելի թաղամասերին:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարտերը սկսվել են 2011 թ.-ից: