27/10/2012 14:04
«Ալ-Ղաիդա»-ի առաջնորդը կոչ է արել շարիաթ հաստատել Եգիպտոսում
Ահաբեկչական «Ալ-Ղաիդա» խմբավորման առաջնորդ Այման ազ-Զավահիրին կոչ է արել մահմեդականներին առևանգել Արևմուտքի երկրներից ժամանածներին, իսկ Եգիպտոսի բնակչությանը շարունակել հեղափոխությունը և երկրում հաստատել շարիաթի օրենքներ:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, Զավահիրին Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիին անվանել է առանց իշխանության նախագահ:
Ըստ նրա, Եգիպտոսում ընթանում է պայքար աշխարհիկ փոքրամասնության և մահմեդական մեծամասնության միջև` վերջիններս ցանկանում են տեսնել պաղեստինցիների հաղթանակը Իսրայելի նկատմամբ և ազատել երկրի իշխանություններին ամերիկյան ազդեցությունից: