27/10/2012 10:46
Այսօր Տեսաձայնային ժառանգության պահպանման համաշխարհային օրն է
Այսօր Տեսաձայնային ժառանգության պահպանման համաշխարհային օրն է: Այն հռչակվել է 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Հռչակագրում նշվում է, որ տեսաձայնային կիչների շնորհիվ հնարավոր է հաղթահարել լեզվական և մշակութային սահմանները, և որ դրանք ընկալելի են ավելի շատ մարդկանց համար, քան գրավոր խոսքը:
Այս նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստանձնել է դրանք պահպանելու պարտականությունը, և 1997թ.-ից «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում պահպանվում են նաև այն տեսաձայնային տվյալները, որոնք ունեն համաշխարհային նշանակություն: