27/10/2012 10:20
Էրդողանը և Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Սիրիայի թեման
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զեյբերտը նշել է, որ Էրդողանը և Մերկելը հանդիպման ժամանակ կքննարկեն միջազգային հարցեր, իրավիճակը Սիրիայում և երկկողմ հարաբերությունները:
Նշվում է, որ Էրդողանը հոկտեմբերի 17-ին առաջարկել էր անցկացնել եռակողմ`Թուրքիա, Եգիպտոս, Իրան հանդիպում Սիրիայի հարցով: