27/10/2012 15:13
Իտալիայում դատապարտել են 3 նախկին նացիստների
Հռոմի վերաքննիչ ռազմական դատարանը նացիստական Գերմանիայի 3 նախկին զինծառայողների դատապարտել է ցմահ ազատազրկման`1944 թ.-ին Ապենինյան թերակղզում իրականացված հանցագործությունների համար:
«Կոմմերսանտի» փոխանցմամբ` «Հերման Հերինգ» դիվիզիայի նախկին զինվորները, որոնցից ամենաերիտասարդը 87 տարեկան է, մեղավոր են ճանաչվել իտալական Տոսկանա և Էմիլիա-Ռոմանիա նահանգներում իրականացված սպանությունների համար, որոնց զոհ է դարձել 400 մարդ:
Նշվում է, որ այդ 400 սպանվածների մեծ մասը եղել են տարեցներ, կանայք և երեխաներ, այդ թվում` նորածին: