29/10/2012 15:35
ՄԱԿ-ը հրաժարվել է խաղաղապահներ ուղարկել Սիրիա
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտարարել է, որ ՄԱԿ-ը դեռևս նպատակներ չունի խաղաղապահներ գործուղել Սիրիա:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Բրահիմին այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Բրահիմիի, այս պահին չկան որևէ ծրագրեր Սիրիա խաղաղապահներ գործուղելու հետ կապված, միայն քննարկվում են այդ ծրագրերը`արտակարգ իրավիճակների ի հայտ գալու համար: