29/10/2012 09:39
Փարիզում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը:
Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում: