29/10/2012 09:30
Իրաքում իջեցվել և խուզարկվել է Սիրիա ուղևորվող ինքնաթիռը
Իրաքում իջեցվել և խուզարկվել է Սիրիա ուղևորվող իրանական բեռնատար ինքնաթիռը: Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ խուզարկման նպատակն էր՝ պարզել, թե դրանում կա՞ Բաշար Ասադի վարչակարգի համար զենք:
Ստուգումները ցույց են տվել, որ բեռի մեջ դեղորայք է և սննդամթերք: Համոզվելով, որ օդանավում զենք չկա, աղբյուրի փոխանցմամբ, իրաքյան կողմը թույլ է տվել, որպեսզի ինքնաթիռը շարունակի ճանապարհը:
Նշենք, որ սա մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Իրաքում Սիրիա թռչող իրանական ինքնաթիռի պարունակությունը ստուգվում է: