29/10/2012 16:07
Թուրքական ոստիկանությունը Անկարայում ցրել է ցուցարարներին
Այսօր Անկարայում թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Ուլուս հրապարակում հավաքվել էր մի քանի հազար մարդ, իսկ ցույցը նվիրված էր Թուրքական Հանրապետության 89-ամյակին:
Ցուցարարները բացականչել են հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունը և պաշտպանել երկրում աշխարհիկ կարգերը:
Տեղական իշխանությունները արգելել էին ցույցի անցկացումը Անկարայում, թեպետ տարբեր կազմակերպություններից դիմուններ էին ստացվել: