30/10/2012 15:20
Բահրեյնի իշխանությունները արգելել են ցույցերը
Բահրեյնի իշխանությունները արգելել են ցանկացած տիպի ցույցերի և հակառավարական երթերի անցկացումը, քանի դեռ թագավորությունում չի վերակագնվել անվտանգությունը և կայունությունը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, երկրի ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ցույցերը կթույլատրվեն միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում անվտանգությունը և կայունությունը բավարար լինեն ազգային միասնությունը պահպանելու համար:
Ըստ «euronews.com»-ի, Բահրեյնի բնակչության մեծամասնությունը շիաներ են և նրանք կարծում են, որ ենթարկվում են խտրականության երկրի իշխանությունների կողմից:
Երկրի իշխանությունները պատկանում են մահմեդականության մեկ այլ ճյուղին` նրանք սունիներ են:
Թագավորությունը ունի նավթի և գազի մեծ պաշարներ`երկրի բնակչության կեսը օտարեկրացիներ են, մնացած կեսը 30-ը չբոլորած երիտասարդներ:
Նշվում է, որ Բահրեյնը կարող է իր դերակատարությունը ունենալ Իրանի դեմ հնարավոր պատերազմում, քանի որ այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմակայանը:
Բահրեյը ռազմավարական դիրք է զբաղեցնում Պարսից ծոցում`«militeri.lib.ru»-ի տեղեկություններով, Բահրեյնում 1949թ.-ին տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ռազմակայանը:
1990թ.-ին Բահրեյին կառավարությունը թույլատրել է ամերիկյան ռազմաօդային ուժերին տեղակայվել երկրի տարածքում:
Բահրեյնի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն, 2 երկրները անցկացնում են համատեղ զորավարժություններ, Վաշինգտոնը զենքեր է մատակարարում Բահրեյնի զինված ուժերի համար:
«Կոմմերսանտ»-ի փոխանցմամբ, Իրանը իր աջակցություն է ցուցաբերում Բահրեյնի շիաներին, բացի Իրանից շիաներին սկսել է աջակցել նաև Իրաքը, որտեղ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո իշխանության են եկել շիաները:
Բահրեյնի թագավորական ընտանիքն էլ վայելում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների աջակցությունը: