30/10/2012 09:26
Նյու Յորքի մետրոյի որոշ կայարաններ ջրով են լցվել
Նյու Յորքի մետրոյի մի շարք թունելները ջրով են լցվել Սենդի փոթորկի հետևանքով, հայտնում է BBC-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, երկրի իշխանությունները հայտնել են, որ որոշ թունելներում լցված ջրի բարձրությունը մեկ մետրից ավելի է:
Հայտնում են նաև, որ Մանհեթենի մի շրջանն առանց էլեկատրական հոսանքի է մնացել: Սրանք չեն պատկանում էլետրական հոսանքի ծրագրված անջատումների թվին և միայն Մանհեթենում այս պահին էլեկտրաէներգիա չունի ավելի քան 250 հազար մարդ: