31/10/2012 09:19
Բանանը կարող է փոխարինել մի շարք կարևոր մթերքների
Գլոբալ տաքացման արդյունքում բանանը կարող է դառնալ սննդի կարևոր աղբյուր միլիոնավոր մարդկանց համար, ասված է ՄԱԿ-ի պարենային անվտանգության կոմիտեի զեկույցում, գրում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, բանանը շատ այլ կարևոր սննդատեսակներ կարող է փոխարինել և հետզհետե կարևոր դեր կկատարի մարդկանց կյանքում:
Այլ երկրներում էլ կան կարևոր սննդատեսակների փոխարինողներ, օրինակ Հարավային Ասիայում հացահատիկը կփոխարինվի մանիոկով, Աֆրիկայում` ոլոռը` սոյայով: