31/10/2012 17:39
Առաջատարը Ռոբերտ Հովհաննիսյանն է
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը 3 տուրից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն ռուսաստանցիներ Անտոն Դեմչենկոն, Ալեքսանդր Շիմանովը և Վլադիմիր Եպիշինը, սակայն նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:
Ավետիք Գրիգորյանը առաջատարներից հետ է մնում կես միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Հովիկ Հայրապետյանը, Նիկիտա Մատինյանը և Գոռ Հայրապետյանը վաստակել են 3-ական միավոր:
Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: