01/11/2012 13:40
Հացամթերքի թանկացումները համահունչ են միջազգային զարգացումներին
Այսօր կառավարության նիստից հետո լրագորղները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հարցեր ուղղեցին Հայաստանում հացամթերքի թանկացումների առնչությամբ, որին ի պատասխան Շաբոյանն ասաց, որ ՏՄՊՊՀ-ն հետևում է հայաստանյան շուկային, իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում և «թանկացումները համահունչ են միջազգային շուկային»:
Իսկ միջազգային շուկայում, նրա փոխանցմամբ, ցորենը թանկացել է, որը պայմանավորված է Ռուսաստանում ցորենի վատ բերքի հետ. «Սա է պատճառ դարձել ցորենի թանկացումներին»: