01/11/2012 11:00
Էրդողանը ցանկանում է տեսնել Թուրքիան ԵՄ-ում մինչև 2023թ.-ը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ը կկորցնի Թուրքիային որպես գործընկերոջ, եթե մինչև 2023թ.-ը նրան չտրամադրեն ԵՄ-ի անդամի կարգավիճակ:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, 2005թ.-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև անդամության շուրջ երկխոսության սառեցման պատճառը Անկարայի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության ճանաչումն էր, ինչի հետ համաձայն չէ ԵՄ-ի անդամ Կիպրոսը:
Նիկոսիան հայտարարում է, որ Կիպրոսի հյուսիսային հատվածը գտնվում է օկուպացիայի ներքո: