01/11/2012 10:18
Եվրոպայում գործազրկությունը ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Եվրոյի գոտում գործազրկությունը հասել է առավելագույն ցուցանիշի, հասնելով 11.6%-ի, գրում է Միգնյուզը(mignews.com):
Աղբյուրի փոխանցմամբ, միայն սեպտեմբեր ամսին, ավելի քան 150 հազար մարդ գործազուրկ է դարձել Եվրոպայում:
Ամենաբարձր ցուցանիշն այս առումով Իսպանիայում և Հունաստանում է, որոնք հայտնվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի կենտրոնում:
Տվյալ պահին այս երկրների աշխատունակ բնակչության մեկ քարորդը մնում է գործազուրկ: