01/11/2012 14:07
Համաշխարհային ուսանողական առաջնությունը` Իսրայելում
Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 4-10-ը կանցկացվի ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Հայաստանի վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանը մրցավայր կուղեկցի հետևյալ ծանրորդներին` Սմբատ Մարգարյան (56 կգ, Երևան), Վանիկ Ավետիսյան (69 կգ, Սամաղար), Սամվել Գրիգորյան (77 կգ, Քասախ), Վահրամ Գևորգյան, Աղասի Աղասյան (երկուսն էլ` 85 կգ, Վանաձոր և Երևան), Վարդան Դավթյան (94 կգ, Երևան), ծանրքաշայիններ, երևանցի Անդրանիկ Հովհաննիսյան և գյումրեցի Հայկ Հակոբյան: