02/11/2012 11:14
Արթուր Ջավադյանը նոյեմբերի 2-4-ը կլինի Վիեննայում
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 2-4-ը գտնվելու է Վիեննայում` ԿԲ և «Global Association of Risk Professionals» (GARP) ընկերության կողմից համատեղ կազմակերպված բանկային վերահսկողության վերաբերյալ «Բազել 3» թեմայով սեմինարին մասնակցելու համար:
ԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, սեմինարին մասնակցելու են նաև Հայաստանի առևտրային բանկերի ներկայացուցիչները: