02/11/2012 16:35
Ռոբերտն ու Վլադիմիրն առաջատարներից հետ են մնում կեսական միավորով
Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք կես միավորով են հետ մնում առաջատարներից` Ալեքսանդր Շիմանովից, Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան), Իլյա Սմիրինից (Իսրայել), Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա):
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Ավետիք Գրիգորյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Գոռ Հայրապետյանը վաստակել են 4,5-ական միավոր: