03/11/2012 09:00
Մարսի վրա մեթան չի հայտնաբերվել
Մարսագնաց Կյուրիոսիտին Մարսի մթնոլորտում չի հայտնաբերել մեթան, ինչը կլիներ այն բանի ապացույցը, որ Մարսի վրա երբևէ կյանք է գոյություն ունեցել, հղում անելով ամերիկյան NASA-ին, գրում է Բի-Բի-Սին (BBC):
Նախնական վերլուծության համաձայն, Կյուրոստիի ուսումնասիրությունը նման է նախկինում կատարված հետազոտություններին, որոնք տիեզերքում մեթան չեն գտել:
Ըստ աղբյուրի, այս տվյալները հակասում են Երկրից աստղադիտակների միջոցով կատարված ուսումնասիրություններին, որոնց համաձայն, Մարսի վրա տոնաններով մեթան է առկա:
Կյուրիոստիի տվյալների համաձայն, Մարսի մթնոլորտում շատ է ածխածնի և արգոնի պարունակությունը: NASA-ի հաղորդմամբ, մեթանի որոնումը Մարսի վրա շարունակվում է, սակայն եթե այն հայտնաբերվի, ապա միայն շատ չնչին քանակով: