03/11/2012 10:43
ԱՄՆ-ը երկարաձգել է Սուդանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Սուդանի նկատմամբ 1997թ.-ից կիրառվող քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ժամկետները:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, նման որոշումը կայացվել է, որովհետև սուդանական կառավարության գործողությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար:
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կորդոֆան, Երկնագույն Նեղոս և Դարֆուր նահանգներում չդարարող հակամարտությունը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար: