05/11/2012 15:43
Բահրեյնում պայթյուններ են որոտացել
Այսօր Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մի քանի պայթյուն է որոտացել`միջադեպի պատճառով զոհվել է 2 մարդ:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Բահրեյնի իշխանությունների տվյալներով, Մանամայի 2 շրջանում պայթել է 5 ինքնաշեն ռումբ:
Նշվում է, որ զոհերը եղել են ասիական երկրների քաղաքացիներ`Բահրեյնի ամենախոշոր ասիական համայնքներն են հնդկականը, բանգլադեշցիների և պակիստանցիների համայնքները: