05/11/2012 14:05
Հայ շախմատիստները` Չիգորինի հուշամրցաշարում
Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Արթուր Գաբրիելյանը, Յուրի Հայրապետյանը վաստակեցին 6,5-ական միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Վլադիմիր Հակոբյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա) և Բարթոշ Սոչկոյից (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Արեշչենկոյին: