05/11/2012 10:18
Հնդկաստանում զոհվել է 22 մարդ
Հնդկաստանում առնվազն 22 մարդ է մահացել հորդառատ անձրևների արդյունքում, Անդխրա-Պրադեշ նահանգում, գրում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, օդերևութաբանների կանխատեսմամբ, անձրևները կշարունակվեն ևս երկու օր երկրի մի շարք շրջաններում:
Լրատվամիջոցի հիշեցմամբ, անցյալ շաբաթ նահանգ է հասել Նիլամ ցիկլոնը, որի արագությունը 100 կմ/ժ է:
Տարերային աղետի արդյուքնում վնասվել են ավելի քան 1500 բնակելի տներ, հազարավոր մարդիկ ժամանակավորապես տարհանվել են: