05/11/2012 11:14
Սեուլը կեղծ թղթերի պատճառով կդադարեցնի 2 ռեակտորի աշխատանքը
Հարավային Կորեան այսօր հայտարարել է միջուկային երկու ռեակտորների փակման մասին. ռեակտորները փակվում են այն պատճառով, որ որոշ բաղադրիչների անվտանգության վկայագրերը եղել են կեղծված: Այս մասին գրում է BBC-ն:
Հարավային Կորեայի Տնտեսական քաղաքականության հարցերով նախարար Հոնգ Սուկ Վուն լրագրողներին ասել է, որ ռեակտորների փակումն անվտանգությանն անմիջական սպառնալիք չի ստեղծում:
Իշխանությունների տվյալների համաձայն, ավելի քան 5000 ապահովիչների, սառեցման սարքերի և հոսանքի սնման անջատիչների վկայականները կեղծված են, որոնք պետք է փոխարինվեն նորով: Ավելի քան 200 տարբեր բաղադրիչների կեղծ վկայականների համար կասկածվում են մի շարք մատակարարներ:
Նախարարի կանխատեսմամբ, ինչպես գրում է աղբյուրը, ռեակտորների անջատումն առաջիկա ամիսների ընթացքում կհանգեցնի էլեկտրաէներգիայի «աննախադեպ» պակասի: