06/11/2012 10:57
Հունաստանում 48 ժամյա գործադուլ է հայտարարվել
Հունաստանում մասնավոր և պետական հատվածների աշխատողները սկսել են 48 ժամյա գործադուլ` ընդդեմ պետական ծախսերի կրճատման, որը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանին: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես և սպասվում էր, Հունաստանի խորհրդարանի անդամները չորեքշաբթի օրը կողմ կքվեարկեն պետական ծախսերի նվազեցման և հարկերի ավելացման օգտին, որն ընդհանուր արժողությամբ կազմում է 17 մլրդ դոլար:
BBC թղթակիցը հաղորդել է, որ Աթենքում մարդկանց զայրույթն աստիճանաբար աճում է: