06/11/2012 16:00
Սիրիական բանակի 7 գեներալ փախել է Թուրքիա
Այսօր Սիրիայի զինված ուժերի 7 գեներալներ, դասալքելով, անցել են թուրք-սիրիական սահմանը և Անկարայից պահանջել են իրենց տրամադրել փախստականի կարգավիճակ:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, սիրիական զինվորականների ժամանումը Թուրքիայի սահմանամերձ շրջաններ ուղեկցվում էր անվտանգության ուժեղացված միջոցառումների կիրառմամբ:
Նշվում է, որ գեներալներին ուղարկել են փախստականների համար նախատեսված Ապայդին ճամբար: