07/11/2012 10:38
Միթ Ռոմնին շնորհավորել է Բարաք Օբամային
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Բոստոնում ունեցած իր ելույթում շնորհավորել է ԱՄՆ նախագահ ընտրվածՙ դեմոկրատ Բարաք Օբամային:
Շնորհակալություն հայտնելով իր ընտրողներին` Ռոմնին ասել է, որ զանգահարել է Օբամային և շնորհավորել` վերընտրվելու կապակցությամբ:
«Ես շնորհավորում եմ Օբամային հաղթանակի առթիվ: Շնորհավորանքի են արժանի նաև նրա աջակիցներն ու ընտրարշավի կազմակերպիչները: Ես նրանց բոլորին, հատկապես նախագահին, առաջին տիկնոջը և նրանց դստրերին, մաղթում եմ հաջողություններ:
Սա Ամերիկայի համար մեծ մարտահրավերների ժամանակ է, և ես աղոթում եմ, որ նախագահը հաջողի երկրի առաջնորդման գործում»,-ասել է Ռոմնին:
Ռոմնին նաև շնորհակալություն է հայտնել կնոջը` Էնին, այս ամբթղջ ընթացքում իրեն աջակցելու համար. Էնը շատ լավ առաջին տիկին կլիներ: