08/11/2012 16:01
Չինաստանը թույլ չի տա Թայվանի տարանջատումը
Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Հու Ձինթաոն հայտարարել է, որ Չինաստանը թույլ չի տա, որպեսզի Թայվանը տարանջատվի և կտրուկ է արձագանքելու նմանատիպ անջատողական շարժումներին:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, Հու Ձինթաոն նշել է, որ վերջին տարիներին առաջընթաց է գրանցվել Չինաստանի և Թայվանի հարաբերություններում`հաստատատվել են ուղիղ փոստային, տրանսպորտային և առևտրային կապեր, ստորագրվել է տնտեսական համագործակցության համաձայնագիր:
Ըստ նրա, Չինաստանը և Թայվանը պետք է ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր: