08/11/2012 17:59
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Այսօր, տեղական ժամանակով 13.45-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.530 և արևմտյան երկայնության 46.790: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: