08/11/2012 10:19
Գիտնականները Երկրին շատ նման մոլորակ են հայտնաբերել
Գիտնականները մոլորակ են հայտնաբերել, որը պտտվում է Արեգակի նման աստղի շուրջ, և կարող է ունենալ կյանքի համար պիտանի կլիմա, գրում է BBC-ն:
Հետազոտության համաձայն, մոլորակն աստղից իդեալական հեռավորության վրա է գտնվում, ինչի շնորհիվ նրա վրայի ջերմաստիճանը ոչ շատ բարձր է, ոչ ցածր: Գիտնականների կարծիքով, նրա վրա կարող է նաև ջուր լինել:
Աղբյուրի փոխանցմամբ, մոլորակը չափսերով յոթ անգամ մեծ է Երկրից: Այն նաև պտտվում է ուղեծրի շուրջ, ինչը մեծացնում է նրա վրա կյանքի գոյության հավանականությունը: