09/11/2012 10:48
Բակո Սահակյանը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի երեկոյին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին և հանդես եկել ողջույնի խոսքով: Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ, գործարարներ և հասարակական-քաղաքական գործիչներ: