09/11/2012 13:40
Մոսկվայում կբացվի լրագրող Արտյոմ Բորովիկի անվան պուրակ
Վաղը Մոսկվայի Մարյինո շրջանում կբացվի լրագրող Արտյոմ Բորովիկի անվան պուրակը:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Վլադիմիր Զոտովը նշել է, որ Ա. Բորովիկի անվան պուրակը հիմնվել էր դեռևս 2000թ.-ին` Բրատիսլավյան և Պերերվա փողոցների հատման վայրում:
Ըստ նրա, պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 10,2 հա: Ի հիշատակ զոհված լրագրողի` պուրակում կտեղադրվի փետուրի տեսքով հուշարձան: