09/11/2012 11:16
Գործատուն դժգոհ է Ֆրանսիայի առաջին տիկնոջից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը` Վալերի Թրիերվեյլերը, առաջին տիկին դառնալուց հետո միայն խնդիրներ է առաջացնում Paris Match ամսագրի համար, որտեղ աշխատում է. հայտնում է Եվրոմագը(euromag.ru):
Այս մասին հայտարարել է նրա գործատուն` միլիոնատեր Առնա Լագարդերը: Իր «Ժառանգը, որը ուզում էր ապրել իր կյանքով» կենսագրական գրքում նա Թրիերվեյլերին անվանում է «օղակը դուրս քաշած նռնակ»:
Լագարդը նաև հայտնել է, որ չի պատրաստվում առաջին տիկնոջ հետ պայմանագիրը երկարացնել նաև հաջորդ տարի, մեկնաբանելով որոշումը նրանով, որ չի ուզում Թրիերվեյլերի մոտ լրագրողի և առաջին տիկնոջ «շահերի բախման» պատճառ դառնալ: