09/11/2012 17:07
Թուրքական օդուժը ոչնչացրել է քուրդ գրոհայինների
Թուրքական օդուժը Հաքյարի նահանգում իրականացվող հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել է Քրդական աշխատավորական կուսակցության 13 գրոհայինի:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Թուրքիայի հարավում գտնվող Հաքյարի շրջանում գրոհայինների գործողությունները ակտիվացել են դեռևս ամռանը:
Անկարան այդ շրջանում բռնությունների թվի աճը պայմանավորում է հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմով: