10/11/2012 11:18
Ա. Բրեյվիկը դժգոհ է իր բանտախցի պայմաններից
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն անմարդկային է համարել կալանավայրում իր կյանքի պայմանները: Այս մասին գրում է mignews.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` նա բողոք է ներկայացրել երկրի կալանավայրերի վարչություն` նշելով, որ իր իրավունքները ոտնահարվում են. Նա զրկվել է համակարգչից օգտվելու հնարավորությունից, իսկ նրան ուղարկված նամակները խստորեն վերահսկվում են:
Բրեյվիկի խոսքով` նա ստիպված է սառը սուրճ խմել և ձեռնաշղթա կրել: Նա նաև օդափոխիչ ունենալու իրավունքից է զրկվել, իսկ սենյակում պատուհան չկա:
Բրեյվիկը սա ինքնարտահայտման իրավունքի խախտում է անվանել: «Ես կասկածում եմ, որ Նորվեգայի որևէ այլ բանտում նման պայմաններ կան»,- գրել է նա:
Սակայն լրատվամիջոցի ընդգծմամբ` շատ օրինապահ քաղաքացիներ կերազեին ապրել նման պայմաններում: Նրա բանտախուցը բաղկացած է երեք սենյակից, որոնք ծառայում են որպես ննջասենյակ, մարզասենյակ և աշխատասենյակ: Նա Նորվեգիայի նորագույն պատմության մեջ «ամենաթանկ» կալանավորն է դարձել: Մեկ տարին, որ նա անցկացրել է բանտում` իր դատավճռին սպասելիս, պետության համար արժեցել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը 15 անգամ թանկ է սովորական կալանավորների վրա կատարվող տարեկան ծախսից:
Բանտում նրա վրա տարեկան ծախսվելու է 850 հազար ԱՄՆ դոլար, ինչը 21 տարվա ընթացքում կազմելու է 17 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ նա դատապարտվել է ազատազրկման 77 մարդու սպանության համար: