10/11/2012 14:57
Սիրիայի հարավում 2 հզոր պայթյուն է որոտացել
Այսօր առնվազն 2 հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հարավում գտնվող Դարյա քաղաքում:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, հայտնի չէ, թե ում դեմ էր ուղղված այդ ահաբեկչությունը, սակայն պայթյունների հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերածություններ:
Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խորհուրդը նշել է, որ պայթյունը ուղղված էր Դարյայի ռազմական հետախության բաժանմունքի դեմ: