12/11/2012 12:52
Իսրայելի բանակը Սիրիայի ուղղությամբ նախազգուշական կրակ է արձակել
Իսրայելի ԶՈւ-ն նախազգուշական կրակոցներ է արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ, այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքից Հոլանյան բարձրունքների ուղղությամբ կրակ էր արձակվել:
«Առգումենտի.ռու»-ի փոխանցմամբ, մինչ այդ, Իսրայելի վարչապետը նախազգուշացրել էր, որ Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ սահմանին ցանկացած զարգացումների:
Այս միջադեպին նախորդել էր մեկ այլ միջադեպ` սիրիական տարածքից արձակած կրակոցը դիպել էր Հոլանյան բարձրունքներում գտվող Իսրայելի ԶՈւ-ի ավտոմեքենային: