12/11/2012 09:12
Փարիզում կայացել է հակաիսլամական ցույց
Փարիզում կայացած հակաիսլամական ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ. ցուցարարները երգել են Մարսելյեզը և կողմ են արտահայտվել աշխարհիկ պետությանը:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, ցույցը կազմակերպվել է Հանրապետական դիմադրություն աջ կազմակերպության կողմից:
Ֆրանսիայում բնակվում է 5 միլիոնից ավելի մահմեդականներ: Ֆրանսիական կառավարությունը դատապարտել է հակաիսլամական ցույցը: