13/11/2012 13:50
Աֆղանստանի մայրաքաղաքում 3 հրթիռ է պայթել
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Քաբուլի հրթիռակոծությունը` հրթիռներից մեկը պայթել է աֆղանական անվտանգության ծառայության գրասենյակի մերձակայքում:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, 2 հրթիռ էլ պայթել են օդանավակայան տանող ճանապարհին և մասնավոր հեռուստաընկերության մոտ:
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Քաբուլի արևելյան մասից: Հրթիռակոծման հետևանքով 3 մարդ է վիրավորվել: