13/11/2012 17:32
Արա և Սեդա Վանյանները ՀՌԱՀ-ի անդամներ են նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ստորագել է հրամանագիր Արա Վանյանին և Սեդա Վանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին, ովքեր հաղթող են ճանաչվել Խորհրդի թափուր տեղերի համալրման համար անցկացված մրցույթներում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: