13/11/2012 19:00
Հայ շախմատիստները` Բելգիայում
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը (Չեխիա) Բելգիայի Գերաարդսբերգեն քաղաքում ավարտված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց երրորդ տեղը: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) 6,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 8 միավորով հաղթող է դարձել միջազգային վարպետ Թանգի Ռինգուարը (Բելգիա):