14/11/2012 16:03
Նոր, վազող մոլորակ` Ոսկե ձկան համաստեղությունում
Երկրից ընդամենը 65 լուսատարի հեռավորության վրա աստղագետները 30 աստղերից կազմված աստղախումբ են հայտնաբերել: Աստղախմբի լուսանկարների ուսումնասիրության ընթացքում գիտնականների ուշադրությունը գրավել է CFBDSIR2149 ցուցիչն ստացած մի օբյեկտ, որը, ինչպես ավելի ուշ պարզվել է, հսկա մոլորակ է: Վերջինիս զանգվածը 3-7 անգամ գերազանցում է Յուպիտերի զանգվածը, իսկ մակերեսի ջերմաստիճանը 430 աստիճան է:
CFBDSIR2149-ի հետագա ուումնասիրությունները ուղղված են վերջինիս` «վազող», մոլորակ լինելու վարկածի ապացուցմանը:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (Astronomy & Astrophysics) ամսագրում լույս տեսած հոդվածը: