14/11/2012 12:14
Իրանում ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել
Իրանի արևելյան հատվածում այսօր տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 9 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը` հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
Առայժմ չի հաղորդվում` արդյո՞ք վթարված ուղղաթիռը քաղաքացիական էր, թե ռազմական:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Իրանի արևելյան հատվածում իրանական ՀՕՊ ուժերի ներգրավմամբ անցկացվող խոշորամասշտաբ զորավարժությունների մասին: