14/11/2012 10:51
Ավստրալիայի բնակիչները 2 րոպե անցկացրել են առանց արևի
Ավստրալիայի հյուսիս-արևելքի բնակիչները և երկիր ժամանած տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ այսօր առավոտյան դիտել են արևի ամբողջական խավարումը:
«Իտառ-Տասս»-ի փոխանացմամբ, Կվինսլենդ նահանգի հյուսիսում գտնվող Կերնս քաղաքում արևի ամբողջական խավարումը տևել է ուղիղ 2 րոպե, սակայն արևի խավարման «մայրաքաղաքը» ոչ թե Կերնսն էր, այլ փոքրիկ Պորտ-Դուգլաս քաղաքը:
Այստեղ արևի խավարումը տևել է ուղիղ 3 վայրկյանով ավելի երկար. այդ 4500 բնակիչ ունեցող քաղաք էր ժամանել ավելի քան 20.000 զբոսաշրջիկ: